ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

12 միլիոն դրամի խաղադրույքներ է կատարել և ավազակային հարձակում հորինել

12 միլիոն դրամի խաղադրույքներ է կատարել և ավազակային հարձակում հորինել

Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել. Հայտնում էր, որ իր եղբորը խնդրել է` 12.000.000 միլիոն դրամ բերել իրեն, սակայն Դավիթ-Բեկի փողոցում, եղբոր մեքենան դիմացից ու հետևից շրջափակել և հափշտակել են ամբողջ գումարը, ջարդուփշուր արել ավտոմեքենան և ծեծել եղբորը:
Նույն օրը, ժամը 23.00-ին, եղբայրը` 1977 թ. ծնված Գ. Բ.-ն, հրավիրվել է ոստիկանության Էրեբունու բաժին, տվել բացատրություն, որ իրենից գումար չեն հափշտակել, որևէ մեկը ծեծի չի ենթարկել, այլ 12.000.000 դրամը հոկտեմբերից բուքմեյքերական կայքում խաղադրույքներ է կատարել և տանուլ տվել, հետո հորինել է նշված պատմությունը` ընտանիքի անդամներից իրականությունը թաքցնելու համար:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: