Բնակարանային գողությունը բացահայտվեց
Հունվարի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1959 թ. ծնված Արամայիս Ց.-ն և հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրելով՝ Նոր Խարբերդի տներից մեկից գողացել են երաժշտական կենտրոն, նվագարկիչ, հագուստեղեն և այլ ապրանքներ:
Փետրվարի 11-ին ոստիկանության Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների ծառայողները, նշված գողություն կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդ թաղամասից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Սամվել Ա.-ին և 1991 թ. ծնված Մուշեղ Հ.-ին:
Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: