Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 12-ին, ժամը 13.45-ին, Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76 շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ և բացատրություն տվել, որ մարմնական վնասվածքը ստացել է Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Փետրվարի 12-ին, ժամը 12.00-ին, ոստիկանություն է ներկայացել 35-ամյա տղամարդ և հայտնել, որ փետրվարի 10-ին, ժամը 23.00-ին, Թբիլիսյան խճուղում «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ին, Երևանի Կասյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված ավտոմեքենաներից մեկը եղել է «Հունդայի» մակնիշի ավտոբուս:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կապանի Սպանդարյան փողոցի վերջնամասում «Նիսան X-TERRA» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 227-րդ կմ-ին «ՈւԱԶ-39625» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: