15 տարի առաջ Ուզբեկստանում թաքցրած հանցագործության հետևանքները
17.03.2017 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մարտի 16-ին, ժամը 20-ին, Ախուրյան գյուղից բերման է ենթարկվել 1948 թ. ծնված Մարզպետունի Հ.-ն, որը 2002թ. մայիսի 15-ից Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՎ կողմից հետախուզվոմ էր ՈՒՀ քրեական օրենսգրքի 241 հոդվածի /հանցագործություն թաքցնելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: