ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

15 տոննա ձմերուկ են գողացել

31.07.2015 13:05 Գողություն
Հուլիսի 28-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 1983 թ. ծնված Քայարամ Ս.-ի կողմից շահագործվող, Հովտաշատ գյուղի տարածքում գտնվող 2 հա հողատարածքից  15 տոննա ձմերուկ գողանալու մասին:  
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ,  գողությունը կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրվել 2001 թ. ծնված Ս. Բ.-ն և 1994 թ. ծնված Արթուր Բ.-ն: Վերջիններս խոստովանվել են, որ հուլիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, նշված հողատարածքից իրենց ընկեր ոմն Նարեկի հետ կատարել են ձմերուկի գողություն, իսկ գողոնը թաքցրել հարակից դաշտերի հորերում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: