ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` 15.08.2014 թ. դրությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.08.2014 11:56 Միջոցառումներ
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` 15.08.2014 թ. դրությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 15-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 37 տոննա 149 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 39 դեպք: 
Տնամերձ 196 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 58 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 5 քրեական գործ:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: