16-ամյա աղջիկը հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
12.08.2016 10:48
Հետախուզվողի հայտնաբերում
Оգոստոսի 11-ին, ժամը 16.10-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 110 շենքի մոտ հայտնաբերվել և Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Ռուզաննա Մ.-ն, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: