16 տարի անց
28.03.2013 11:22
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սերյոժա Ն.-ին, որը 1997 թ. ապրիլի 21-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Սերյոժա Ն.-ն ձերբակալված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: