Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Դդմաշենում
16.03.2017 09:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դդմաշեն գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Նիկոլայ Ա.-ն, որը հունվարի 4-ից ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի /ՃԵԿ-ի և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: