ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պայթյուն ավտոտնակում: Կա մեկ զոհ

Հունիսի 16-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի դիմաց ավտոտնակ է այրվում:
Նույն օրը, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ` դեմքին պատռած վերքերով:
Պարզվել է, որ հունիսի 16-ին, ժամը 01.30-ին, նշված շենքի բակում գտնվող ավտոտնակում չպարզված հանգամանքներում պայթուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 1994 թ. ծնված Գոռ Թումոյանի դիակը:
Ավտոտնակում գտնվող «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան այրվել է:
Նշանակվել են դատաբժշկական և այլ փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: