ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.02.2015 18:28 ՃՏ պատահարներ

Փետրվարի 15-ին, ժամը 16.45-ին, Երևանի Ալ. Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին, ժամը 00.45-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 2 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արարատի մարզի Ղուկասավան գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 30 տան դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և դիմել փախուստի:
Երեխան դիմել է հիվանդանոց բուժօգնության:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 19.00-ին, մեղայականով ներկայացել է 30-ամյա տղամարդ և տվել խոստովանական բացատրություն:
«BYD F3 GL-I» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Մասիսի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որից հետո վարորդը առաջարկել է իր օգնությունը, սակայն տուժողը հրաժարվել է և դեպքից հետո դիմել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ «ՎԱԶ-2106»-ի վարորդի ինքնությունը պարզելու և բերման ենթարկելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 181 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութի մոտ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Գյումրիի Կ. Դեմիրճյան և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդս Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21015»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Գյումրիի Վ. Սարգսյան փողոցի թիվ 14 շենքի մոտ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին, ժամը 00.10-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի Գ. Չաուշի արձանի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 14-ին, ժամը 08.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղի 43 հասցեի դիմաց «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենա է բախվել մետաղյա պատնեշների և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 14-ին, ժամը 14.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 38/4 հասցեի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 14-ին, ժամը 13.55-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ, թիկնային մակերեսի բուլաներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 75-ամյա տղամարդ, ով հայտնել է, որ փետրվարի 13-ին, ժամը 06.10-ին, Երևանի Ռուբինյանց և Պ. Սևակ փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն` պատճառելով նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:


***
Փետրվարի 14-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել արգելապատնեշին և ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: