Մեղադրանքը՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ
11.06.2015 12:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հունիսի 10-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արամ Խ.-ին, ով 2013 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: