Ոստիկանները հայտնաբերեցին 18-ամյա հետախուզվողին
22.05.2019 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 21-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցից բերման է ենթարկվել 18-ամյա Տիգրան Սաքանյանը, որը մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: