18 կաղնու հատման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Լեռնաջուր գյուղի հարակից անտառում ապօրինի հատել են կաղնիներ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Լեռնաջուր գյուղի 38-ամյա մի բնակիչ բենզասղոցով ապօրինի հատել է տարբեր տրամագծերի 18 կաղնի: Նա ներկայացրել է հանցագործության գործիք բենզասղոցը: Փայտանյութն ի պահ է հանձնվել Վանաձորի անտառտնտեսությանը:
Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածը նաև նախատեսում է, որ եթե ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը պատճառել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ապա պատիժը ազատազրկումն է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: