ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Հալաբյան փողոց-Մարգարյան փողոց խաչմերուկներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Հալաբյան փողոց-Մարգարյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում աջ շրջադարձով Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց՝ Ա.Խաչատրյան փողոցի ուղղությամբ, և Հալաբյան փողոցից դեպի Մարգարյան փողոց՝ Ֆուչիկի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու: