Ահազանգի հետքերով
19.02.2015 10:53
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Օրերս մի քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մասիս-Ռանչպար ճանապարհին` Հրազդան գետի կամրջի ձախակողմյան հատվածի սյան տակ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի ինքնաշեն հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 7.62մմ տրամաչափի 225 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: