19-ամյա հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
09.09.2019 14:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 7-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 19-ամյա Վաչագան Ս.-ն, որը հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: