19-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության համար
18.11.2019 10:58
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, ոստիկանութան Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից բերման է ենթարկվել 19-ամյա Ազատ Հ.-ն, որը նոյեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: