19-ամյա երիտասարդը հետախուզվում էր շորթման մեղադրանքով
19.03.2021 13:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները և անձնագրային բաժանմունքի ծառայողները մարտի 18-ին Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 19-ամյա Ռոման Մ.-ին, որը 2020 թ. մայիսի 25-ից ՌԴ Յարոսլավլի մարզի Ձերժինսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: