ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

19 տարի անց ոստիկանները հայտնաբերեցին սպանության փորձի և ավազակության մեղադրանքներով հետախուզվողին

Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1973 թ. ծնված Մեխակ Հ.-ին, որը 1993 թ. սեպտեմբերի 23-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: