ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

2 զոհ, 5 վիրավոր. վթար Շատջրեք-Վարդենիս ճանապարհին

19.12.2022 11:19 ՃՏ պատահարներ
2 զոհ, 5 վիրավոր. վթար Շատջրեք-Վարդենիս ճանապարհին

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին՝ Շատջրեք համայնքի տարածքում, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի ուղևորուհիները՝ 24-ամյա Երանուհի Աբրահամյանը, 33-ամյա Մարինե Գևորգյանը մահացել են, իսկ 33-ամյա վարորդը, 10-ամյա ուղևորուհին, 6-ամյա ուղևորը և «Օպել Աստրայի» 23-ամյա ուղևորը և 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: