ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

19-ամյա երիտասարդի սպանություն Աշտարակում․ տեղի ոստիկանների օպերատիվ բացահայտման մանրամասները

22.01.2021 17:01 Սպանություն

Հունվարի 21-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց. մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 19-ամյա երիտասարդ, որը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ էր։ Նրան դանակահարել էին։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հիվանդանոցից մեկնեցին Աշտարակի Միկոյան եղբայրների փողոց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի էր դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Միկոյան եղբայրների փողոցի թիվ 33 հասցեի հարակից տարածքում։ Բացահայտման միջոցառումներին միացան Արագածոտնի մարզային վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի և Աշտարակի արհեստագործական ուսումնարանում սովորող մեկ այլ երիտասարդի միջև դեպքից առաջ վեճ էր ծագել, որը շարունակվել էր։ Պարզաբանումներին միացել էին  Օշական գյուղից երկու երիտասարդ։ Նրանցից մեկն էլ  դանակով հարվածել էր 19-ամյա երիտասարդի կրծքավանդակին ու որովայնին։ Երիտասարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Հենց դեպքի օրը, ժամը 23-ի սահմաններում, Աշտարակի քրեական հետախույզները ճշգրիտ միջոցառումների արդյունքում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին բաժին։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: