Այցելություն ոստիկանության զորքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27.02.2016 17:08
Համակարգի լրատու
Փետրվարի 27-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին ոստիկանության զորքեր:
Վլադիմիր Գասպարյանը և ուղեկցող անձինք ներկա գտնվեցին հրամանատարաշտաբային վարժանքներին, գնահատեցին անձնակազմի պատրաստականությունը, հատուկ միջոցների տիրապետելու ունակությունները, սպառազինության և տրանսպորտային միջոցների վիճակը, հրամանատարության և անձնակազմի ծառայողական ու աշխատանքային պայմանները:
Այցի ավարտին քննարկվեցին Ոստիկանության զորքերի ծառայողամարտական խնդիրներն ու տրվեցին համապատասխան հանձնարարականներ: