Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-ից 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-ից 8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, համակարգչային հափշտակության՝ 3, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, ազատությունից ապօրինի զրկելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, ավազակության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, փաստաթուղթ կեղծելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, ազատությունից ապօրինաբար զրկելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը՝ երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, հողը փչացնելու, հղիության արհեստական ընդհատմանը հարկադրելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու ու պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենայի գողության՝ 2, ավազակության, խարդախության, անառկաբարո արարք կատարելու, սպանության փորձի ու անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Հայատնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 11 պատահար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: