Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից 8-ը

Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️11 դեպք` թմրանյութի հայտնաբերման,
☑️8 դեպք` անձնական ունեցվածքի գողության,
☑️7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի,
☑️6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու,
☑️5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության,
☑️4-ական դեպք` ֆիզիկական ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի և սառը զենքի հայտնաբերման,
☑️3-ական դեպք` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️2-ական դեպք` շորթման և պետական սահմանն ապօրինի հատելու:
☑️Բացահայտվել է նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, կաշառք ստանալու պատրվակով գույք ստանալու, հողը փչացնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության` 12 դեպք
▪️մարմնական վնասվածք պատճառելու` 2 դեպք։
Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել` 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 5 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․
21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: