ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-ից 9-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-ից 9-ը

Բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

☑️ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️ 9-ական դեպք՝ խարդախության և հոգեկան ներգործության,
☑️ 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️ 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության,
☑️ 3-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,
☑️ 2-ական դեպք՝ դրամանենգության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,

✔️Բացահայտվել են նաև սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, կանխամտածված սնանկության, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու ու պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու և այլ դեպքեր։

 Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

▪️անձնական ունեցվածքի գողության 3 դեպք,
▪️ֆիզիկական բռնության 1 դեպք,
▪️մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

 Հայտնաբերվել է 7 հետախուզվող, 4-ը՝ կամավոր ներկայացել։
✅Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

 ՃՏՊ վիճակագրություն՝
Անցած մեկ օրում գրանցված 17 ավտովթարի հետևանքով․
 1 քաղաքացի զոհվել է,
 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: