Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 15-ից 16-ը
 
                                            Բացահայտվել է 115 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 
 ☑️32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
 ☑️12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
 ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
 ☑️7 դեպք՝ խարդախության,
 ☑️6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության,
 ☑️5 դեպք՝ ինքնավնասման,
 ☑️ 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակության, խուլիգանության, ինքնիրավչության և սառը զենքի հայտնաբերման:
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու և այլ դեպքեր:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած մեկ օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով`
11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					