1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-ից 16-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 13-ից 16-ը

Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
☑️42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️24 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️23 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️16 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️15 դեպք՝ խարդախության,
☑️8 դեպք՝ խուլիգանության,
☑️6-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու փաստաթղթեր կեղծելու,
☑️5 դեպք՝ թմրանյութի իրացման,
☑️4-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️3-ական դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, սառը զենքի հայտնաբերման ու ինքնիրավչության,
☑️2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ալիմենտ վճարելուց խուսափելու։

Բացահայտվել են նաև մարդու առևանգման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրամանենգության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բժշկական գաղտնիքը հրապարակելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, ձևափոխելու, ապօրինի վարձատրություն ստանալու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, ընդերքի օգտագործման պահանջները խախտելու, դատական ակտը չկատարելու դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️խարդախության 1 դեպք,
▪️վրաերթի 1 դեպք:
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
▪️Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 31 ավտովթարի հետևանքով
 2 մարդ մահացել է, 41 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: