Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 15-ից 16-ը
Բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
5 դեպք՝ հոգեկան ներգործության,
3-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու:
Բացահայտվել է սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կանխամտածված սնանկության, թմրամիջոց հափշտակելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, սուտ մատնության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, դրամանենգության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
