1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-ից 17-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-ից 17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️10 դեպք՝ խարդախության,
☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կրելու և փաստաթղթեր կեղծելու։

Բացահայտվել են նաև մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, համակարգչային տվյալը փոփոխելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ինքնիրավչության դեպքեր։

 Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

▪️անձնական ունեցվածքի գողության 7 դեպք,
▪️խարդախության 1 դեպք:

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

▪️Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

 ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 15 ավտովթարի հետևանքով
24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: