1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 23-ից 24-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 23-ից 24-ը

Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
33 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ հոգեկան ներգործության,
6 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
4 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության։

Բացահայտվել է բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, խարդախության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, սուտ մատնության, դատական ակտը չկատարելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, ինքնիրավչության, անհետաձգելի միջամտության մասին որոշում չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 14 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: