Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-ից 25-ը

Բացահայտվել է 98 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️6 դեպք՝ խարդախության,
☑️5 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️4 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, թմրանյութի իրացման, փաստաթղթեր կեղծելու,
☑️2-ական դեպք՝ շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
✔️Բացահայտվել են նաև սպանության, սպանության փորձի, մարդու առևանգման, կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, հարկեր, տուրքեր չվճարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու ու սառը զենք կրելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️խարդախության, անձնական ունեցվածքի գողության ու ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք–զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար, 1 մարդ մահացել է։
????24-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: