Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-ից 26-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման,
☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության,
☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️3 դեպք՝ սառը զենք կրելու,
☑️2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։
✔️Բացահայտվել են նաև՝ ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի ու դատական ակտը չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք,
▪️խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․
18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: