Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 26-ից 27-ը

????Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️15 դեպք՝ խարդախության,
☑️12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️5 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️4 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու,
☑️3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության,
☑️2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու։
Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, թմրամիջոցի մաքսանենգության, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, գույքային վնաս պատճառելու, պետական սահմանն ապօրինի հատելու, երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, հողը փչացնելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու, կանխամտածված սնանկության, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության՝ 3 դեպք,
▪️բնակարանային գողության և ավազակության՝ 2-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 1 մարդ մահացել է,
24-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: