Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-ից 29-ը

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️10 դեպք՝ խարդախության,
☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի,
☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության,
☑️4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և զենք-զինամթերքի առգրավման,
☑️4-ական դեպք՝ թմրանյութի իրացման ու խուլիգանության,
Բացահայտվել են նաև սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ձերբակալվածների պահման վայրից փախուստի, սպանության նախապատրաստության, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք,
մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 8 ավտովթարի հետևանքով`
14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: