Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 30-ից 31-ը
Բացահայտվել է 88 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️39 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️6 դեպք՝ խարդախության,
☑️5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
☑️3-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործունեության,
☑️2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու։
Բացահայտվել է նաև ավտոմեքենայի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սպանության նախապատրաստման, սառը զենք կրելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․
19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
