Աշտարակի համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպք են բացահայտել. 2 անձ ձերբակալվել է
Դեկտեմբերի 15-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել,ձերբակալել ու բաժին են տարել 33 և 37 տարեկան երկու տղամարդկանց, որոնցից մեկը՝ Փարպի գյուղի, մյուսը՝ Օշականի բնակիչ էր։ 33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտանբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և կաթուցիչ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, կանեփի վայրաճ թփերից պատրաստել էր իր օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդիկ և դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: