Վաղարշապատի ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել. 2 անձ ձերբակալվել է
Նոյեմբերի 16-ի առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Ակնաշեն գյուղում բնակվող թոշակառու մի կին. կոտրել էին Բաղրամյան փողոցի նրա տան մուտքի դուռը և գողություն արել։ Տարել էին լուսանկարչական սարք և բջջային հեռախոս։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզում բնակվող 4 տղամարդ։ Նրանցից երկուսը ձերբակալվել են, ապա ներկայացվել Վաղարշապատի քննչական բաժին։ Ձերբակալվածներից մեկի տան հարակից ավտոտնակում հայտնաբերվել և առգրավվել է լուսանկարչական սարքը։ Իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: