Մեքենան գլորվել է ձորը. 2 զոհ, 2 վիրավոր
22.04.2023 11:34
ՃՏ պատահարներ
Ապրիլի 21-ին, ժամը 10.50-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 124-րդ կմ-ին «Պորշ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը: 40-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ երկու ուղևորուհիները՝ 60-ամյա Դուխիկ Գասպարյանը և 37-ամյա Գայանե Թամրազյանը, տեղում մահացել են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: