Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ոստիկանություն ներկայացավ կամավոր
20.12.2016 10:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Վահագն Մ.-ն, որը դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: