ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերեցին հերթական գրպանահատին

20.02.2015 14:22 Գողություն

Փետրվարի 19-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարեն Ա.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 17.40-ին, թիվ 75 երթուղայինում մի ուղևորուհու գրպանից գողացել է բջջային հեռախոսը` պատճառելով 100.000 դրամի վնաս:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: