2010թ.-ից գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց
20.05.2019 10:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, ստացված տվյալներն իրացնելով, մայիսի 18-ին, ժամը 00.10-ին, Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նաիրիի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Լևոն Ա.-ին, որը 2010թ. փետրվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: