Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 19-ից 20-ը)
20.10.2016 10:37
Վիճակագրական տվյալներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 4-ը:
Բացահայտվել է գողության՝ 10, խարդախության՝ 4, թմրանյութի հայտնաբերման՝ 2, յուրացման կամ վատնման և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: