ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.11.2015 16:29 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.20-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 15 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Նոր Գյուղ-Աբովյան ճանապարհին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, Գյումրիի Ալեք Մանուկյան թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 15.30-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ 2121» և «GRAND CHEROKEE» մակնիշի ավտոմեքենաներ:
«GRAND CHEROKEE»-ի վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: