2012-ի դեկտեմբերին խանութի դրամարկղից 200.000 դրամ գողացողին նույնպես հայտնաբերեցին
19.04.2014 13:05
Գողություն
2012 թ. դեկտեմբերի 18-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել Մյասնիկյան պողոտայի թիվ 55/5 հասցեում գտնվող խանութ-սրահի դրամարկղից 200.000 դրամ գողանալու մասին:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Նիկոլայ Մ.-ն, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: