1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

2013 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կատարված աշխատանքները ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ

15.01.2014 11:35 Պաշտոնական
2013 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կատարված աշխատանքները ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ
2013 թվականի ընթացքում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և 2013 թվականի նոյեմբերի 29-ին ներկայացվել ՀՀ կառավարություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի «Գերակա խնդիրների ցանկի» շրջանակում ՀՀ ոստիկանության կողմից աշխատանքներ են կատարվել Երևան քաղաքի հասարակական վայրերում տեսադիտման սարքավորումների ձեռքբերման և համակարգի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես` 2013 թվականի ընթացքում ձեռք են բերվել 10 տեսախցիկներ, ստեղծվել են համապատասխան կապուղիներ և աշխատանքներ են կատարվել անհրաժեշտ տեխնիկական պայմանների ստեղծման ուղղությամբ: Տեսախցիկները տեղադրվել են Երևան քաղաքի հասարակական վայրերում:
ՀՀ ոստիկանության կողմից աշխատանքներ են տարվել նաև Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացման ուղղությամբ:  2013 թվականին ձեռք են բերվել և տեղադրվել 54 արագաչափ սարքեր և 46 խաչմերուկների համար 203 տեսախցիկներ, որոնցից 158-ը՝ ստացիոնար, 45-ը՝ շարժական:
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում տեղադրվել և ներկայումս գործում են 115 արագաչափ սարքեր և 80 խաչմերուկներում` 411 տեսախցիկներ, որոնցից 331-ը՝ ստացիոնար, 80-ը՝ շարժական:
ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով 2013 թվականին ՀՀ ոստիկանության կողմից ձեռք են բերվել ծառայությունը մատուցելու պահին հիմնական վարորդական վկայական և հաշվառման վկայագիր հատկացնելու համար անհրաժեշտ 24 տպագրող սարք, որոնք տեղադրվել են ՀՀ մարզերում գործող Ճանապարհային ոստիկանության 12 տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներում:
 
 ՀՀ ոստիկանություն