ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուղևորուհու դրամապանակը գողացողը հայտնաբերվեց

06.06.2017 11:22 Գողություն

Մայիսի 15-ին, ժամը 18.30-ին, 1984 թ. ծնված Մերի Հ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 55 դոլար, 60.000 դրամ, բանկային և նույնականացման քարտեր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ մայիսի 30-ին, ժամը 17-ին, գողություն կատարելու կասկածանքով Երևանի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Աշոտ Ս.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: