ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 5-ին, ժամը 13.50-ին, Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արկադի Բ.-ին, որը հունիսի 2-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասի և 34-138 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: