1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

21.03.2016 20:25 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ավստրալական «The Sydney Morning Herald»-ը հոդված է հրապարակել Ավստրալիա «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրման մասին, որտեղ հիշատակվում է նաեւ Հայաստանը:
Հայտնում ենք, որ Ավստրալիայի Դաշնային ոստիկանությունից ստացված տեղեկատվությամբ՝ 2014 թ. դեկտեմբերի 11-ին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում առգրավվել է ճամպրուկ, որի ներսի պաստառի տակից հայտնաբերվել է 2.1 կգ «մետամֆետամին»: Հետաքննության արդյունքում՝ նույնականացվել են Ավստրալիայում ճամպրուկը ստացած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Շ. Շահբազին և Հ. Կազեմին: Նշված ճամրուկի առաքման փաստաթղթերի համաձայն՝ այն հասցեագրված է եղել Ավստրալիայի Մելբուռն քաղաք կոնկրետ հասցեով՝ Ֆ. Ջաֆարինիի անվամբ:
2014 թ. դեկտեմբերի 19-ին Ավստրալիայի ոստիկանությունը կայացրել է խուզարկության որոշումներ, որի ընթացքում ձերբակալվել են Շ. Շահբազին և Հ. Կազեմին, նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «մետամֆետամինի» ներմուծման փաստով:
2015 թ. հունվարի 15-ին Ավստրալիայի ոստիկանությունը առգրավվել է երկրորդ փաթեթը՝ ճամպրուկի տեսքով, որի ներսի պաստառի տակից հայտնաբերվել է 2 կգ «մետամֆետամին»: Ծանրոցը Հայաստանից ուղարկել է ԻԻՀ քաղաքացի Մ. Ամիրհոսեինը և այն հասցեագրված է եղել Ավստրալիա, Մելբուռն նույն հասցեով՝ Ֆ. Ջաֆարինիի անվամբ:
Շ. Շահբազիին և Հ. Կազեմիին մեղադրանք է ներկայացվել «մետամֆետամինի» երկրորդ ներմուծման դեպքով:
Տեղեկատվությունը Ավստրալիայի ոստիկանության կողմից տրամադրվել է ՀՀ ոստիկանությանը ի գիտություն: Նաև խնդրել են նշված գործի վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում տեղյակ պահել իրենց:
2015 թ. մարտի սկզբին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ԻԻՀ քաղաքացի ոմն Հ.-ն փոստային բաժանմունքից ճամպրուկով ծանրոց է ուղարկել Ավստրալիա, որտեղ հնարավոր է թաքցված լինեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:
Ստացված տեղեկատվությունը ՀՀ ոստիկանությունը տրամադրել է Ավստրալիայի ոստիկանությանը, որտեղից հայտնել են, որ վերը նշված ճամպրուկից հայտնաբերվել և առգրավվել է 1 կգ «մետամֆետամին»: