Վիճաբանության ժամանակ հարվածել է ծանոթուհու դեմքին և գլխին
21.11.2015 10:12
Մարմնական վնասվածք
Նոյեմբերի 20-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Պոնչիկանոցի» շենքի բակում վիճաբանություն է:
Ոստիկանություն ահազանգած քաղաքացուհին՝ 1955 թ. ծնված Անահիտ Մ.-ն, մեկնած օպերատիվ խմբին
հայտնել է, որ ժամը 22-ին նշված բակում, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Հակոբ Հ.-ն ձեռքերով հարվածել է իր դեմքին և գլխին` պատճառելով վնասվածքներ:
ժամը 23-ին Կորյունի փողոցի թիվ 23 հասցեի մոտից 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: